ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը»,– ասված է հաղորդագրությունում։
Արարատի մարզում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նշենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։
Հիշեցնենք` Վերին Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակվել էր նաև դեկտեմբերի 8–ի առավոտյան։ Երեկոյան արդեն անցակետի 2 կողմում 1500 բեռնատար էր կուտակվել, սակայն դեկտեմբերի 9–ի առավոտյան միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը կրկին վերականգնվել էր։ Ավելի ուշ այն կրկին փակվել էր բեռնատարների համար։