Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ

Անիի կամուրջը. Արխիվային լուսանկար
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները սահմանային նախագծի իրականացման մասին պայմանավորվել էին դեռևս 2023 թվականի փետրվարին, սակայն այն փաստացի սառեցված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։
«Ս. թ. փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի՝ Թուրքիա կատարած այցի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն Անիի կամրջի վերանորոգման վերաբերյալ, սակայն մինչ այժմ այս ուղղությամբ պրակտիկ աշխատանքներ չեն իրականացվել»,-ասվում է պատասխանում։
Օգոստոսին գրել էինք, որ Անիի կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցված է։
Այն ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեզ հայտնել էին, որ այդ հարցի շուրջ թուրքական կողմի հետ բանակցություններ չեն վարում։
Անիի կամրջի բացառիկ կադրերը` մեր հոդվածում։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան կվերանորոգեն Անիի սահմանային կամուրջը:
Անիի կամրջի էսքիզը պատրա՞ստ է, թե՞ ոչ. ՀՀ իշխանությունների պատասխանները հակասական են