Ֆուտզալի ազգային հավաքականը Վրաստանի հետ խաղից առաջ սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը
Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 16 ֆուտբոլիստ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 15-ին, ժամը 20:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՖԻՖԱ Ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման էլիտ ռաունդի Հայաստան-Վրաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։
Հանդիպմանն ընդառաջ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դեկտեմբերի 10-15-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին.
Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով - «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան)
Արտյոմ Զաքարյան - «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»
Ժուլիո Սեզար Բրուլլո Զանոտտո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)
Գևորգ Մնացականյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան)
Ֆելիպե Պարադինսկի - «Ուխտա» (Ռուսաստան)
Միհրան Դերմենջյան - «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտզալի հավաքականը Թբիլիսիում կայացած աշխարհի 2024 թվականի առաջնության էլիտ փուլի առաջին խաղում պարտվել էր Վրաստանի հավաքականին` 2:1 հաշվով:
Հայաստանի թիմը հանդես է գալիս Ե խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Վրաստանը, Պորտուգալիան և Ֆինլանդիան:
Հիշեցնենք նաև, որ ընտրական փուլում Հայաստանի ֆուտզալի հավաքականն իր խմբում վաստակել էր 12 միավոր և դուրս եկել աշխարհի առաջնության էլիտ խումբ: Հայաստանի թիմը 2-ական անգամ հաղթել էր Չեխիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականներին: