ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Սերբիայի միջազգային առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Նշվում է, որ խոցել է 239.7 միավոր:
Նույն առաջնությանը մասնակցող, հրաձիգ Հրաչ Բաբայանը եզրափակել է իր ելույթները 8-րդ հորիզոնականով՝ խոցելով 628.4 միավոր:
Ավելի վաղ` ատրճանակ ձևի միքս մրցաձևում Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը նվաճեցել էին արծաթե, իսկ Գևորգ Մելքոնյանն ու Էդիտա Մանուչարյանը բրոնզե մեդալներ։