Բրյանսկի վարժարանի փոխտնօրենին տնային կալանք են նշանակել

Դատարան ՌԴ–ում. Արխիվային լուսանկար
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ դեռ չի մտել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Բրյանսկի թիվ 5 վարժարանի վարչական և տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն Լարիսա Կալուգովայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը մինչև փետրվարի 7-ը. սա այն վարժարանն է, որտեղ հրաձգություն էր տեղի ունեցել։ Նա մեղադրվում է վարժարանում անփութության և անցագրային ռեժիմը չպահպանելու մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Բրյանսկի մարզի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությանը։
Երեկ դատարանը մինչև 2024 թվականի փետրվարի 6-ը կալանավորել էր «Էսկալիբուր» մասնավոր անվտանգության գործակալության տնօրեն Սերգեյ Պոդդուբնիին և ձեռնարկության աշխատակցուհի Գալինա Չերտկովային` Բրյանսկի թիվ 5 գիմնազիայում կրակոցների գործով։
Նշվում է, որ որոշումն օրինական ուժի մեջ դեռ չի մտել:
Հիշեցնենք, որ Բրյանսկի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով` դեկտեմբերի 7–ին ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Բրյանսկի հինգերորդ գիմնազիայում հրաձգության մասին: Աշակերտուհիներից մեկը հրացան է տարել վարժարանի շենք և մի քանի կրակոց արձակել, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ: Դրանից հետո աղջիկն ինքնասպան է եղել։
Վիրավոր համադասարանցիներից մեկը նույնպես մահացել է ստացած վիրավորումից։ Կատարվածի դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Հայտնի է երկու զոհի և ևս հինգ վիրավորի մասին։
Տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվել են Բրյանսկի դպրոցը հսկող ընկերության տնօրենը, կին պահակը և սպանված աղջկա հայրը։
Նա հերոսուհի է. Բրյանսկում հրաձգության ժամանակ ուսուցչուհին մարմնով ծածկել է երեխաներին