Արայիկ Հարությունյանը Կատարի Էմիրի դիվանի ղեկավարի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկը»

Արայիկ Հարությունյանը Դոհայում հանդիպել է Կատարի Էմիրի դիվանի ղեկավարի հետ
Քննարկվել են նաև առաջիկայում երկկողմ բարձրաստիճան հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Արայիկ Հարությունյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումներն ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Արայիկ Հարությունյանը Դոհայում հանդիպել է Կատարի Էմիրի դիվանի ղեկավարի հետ
Նշվում է, որ քննարկվել են նաև հայ-կատարական հարաբերությունների օրակարգին, համագործակցությանը, առաջիկայում երկկողմ բարձրաստիճան հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել վարչապետի աշխատակազմի և Էմիրի դիվանի, ինչպես նաև Հայաստանի ու Կատարի պետական կառավարման այլ մարմինների միջև արդյունավետ փոխգործակցության մեխանիզմների շուրջ: