ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Այսօր ժամը 22:00–ից մինչև դեկտեմբերի 10-ի ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երթևեկությունը ժամակավորապես կդադարեցվի Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված։