Վթար Եղվարդ-Ապարան ավտոճանապարհին. տուժածներից մեկը 7–ամյա երեխա է

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 14:20-ի սահմաններում Եղվարդ-Ապարան ավտոճանապարհի Բուժական գյուղի վարչական տարածքում բախվել են «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 մարդ, որոնցից մեկը 7-ամյա տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ երեխան Եղվարդի շտապօգնության կողմից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վթար–վրաերթ Արթիկ–Ալագյազ ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է