Ոստիկանությունը ձերբակալել է թրեշ–բլոգերներին, որոնք Երևանի կենտրոնում ծաղրել են մարդկանց

Նրանք ձերբակալվել են խուլիգանության և գույք վնասելու պատճառով, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քննչական մարմնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է երկու թրեշ–բլոգերների, որոնք Երևանի կենտրոնում ծաղրել են մարդկանց։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Օտարերկրացի թրեշ–բլոգեր Յուլյա Ֆինեսի և մի «տղամարդու» մասնակցությամբ համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ նրանք Երևանի կենտրոնում վնասում են ծաղկավաճառի գույքը, մրգեր նետում ֆրեշի վաճառողուհու ուղղությամբ, ծաղրում տարեց կնոջը, հնչեցնում հայհոյանքներ, դրսևորում անպարկեշտ վարքագիծ:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նրանք ձերբակալվել են խուլիգանության և գույք վնասելու համար, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ քննչական մարմնին:
«Խայտառակ» Telegram ալիքը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմակավորված մարդիկ «պատժում» բլոգերներին` ստիպելով ներողություն խնդրել հայերից: