ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի -Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի կոլեկտիվին 10-ամյակի կապակցությամբ նշելով, որ այն «միավորում է տաղանդավոր մասնագետների մեծ, համախմբված թիմ, որոնք օպերատիվ և հուսալի կերպով» լուսաբանում են երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները:
«Ուրախալի է, որ դուք արժանապատվորեն շարունակում եք նախորդների՝ հայտնի լրագրողների, թղթակիցների, խմբագիրների, թարգմանիչների, հրապարակախոսների ստեղծագործական ավանդույթները։ Մեծահոգաբար կիսվեք փորձով և գիտելիքներով երիտասարդ աշխատակիցների հետ», - ասված է շնորհավորական հեռագրում:
Նախագահը վստահություն է հայտնել, որ մեդիախումբը «այսուհետ ևս բարձր կպահի իր աշխատանքի որակի նշաձողը, կպահպանի հայրենական և միջազգային տեղեկատվական տարածքի ճանաչված առաջնորդներից մեկի դիրքերը»:
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախումբը միավորում է ռուսալեզու տեղեկատվական ռեսուրսները ՝ ՌԻԱ Նովոստի, «Sputnik» ռադիո, ПРАЙМ, ИноСМИ, Baltnews, Украина.ру, Социальный навигатор, КОТ ու Arctic.ru. Արտերկրում այն ներկայացված է Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի միջոցով:
Մեդիախմբի հիմնական արտադրանքներից են ռուսերեն, անգլերեն, չինարեն, իսպաներեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով տեղեկատվական ժապավենները: «Ռոսիա սեգոդնյան» տեղեկատվական այն արտադրանքի խոշորագույն ռուսական արտադրողն է, որն ուղղված է միջազգային լսարանին, գործարար համայնքին, պետական կառույցներին և օգտատերերի ամենալայն շրջանակին: