Լավրովը շնորհավորել է «Ռոսիա սեգոդնյային» հոբելյանի առթիվ

Սերգեյ Լավրով
Նախարարը հատուկ նշել է, որ արտերկրում ռուսական լրատվամիջոցների վրա աննախադեպ ճնշման ժամանակաշրջանում «Ռոսիա սեգոդնյայի» անձնակազմը «շարունակում է համապատասխանել ազնիվ լրագրության մասնագիտական բարձր չափանիշներին»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է «Ռոսիա սեգոդնյայի» կոլեկտիվին և դրա գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին մեդիախմբի 10-ամյակի կապակցությամբ:
«Մեդիախումբը իրավամբ առաջատար դիրքեր է զբաղեցնում հայրենական ԶԼՄ-ների շրջանում։ Արժանիորեն ներկայացնում է մեր երկիրը միջազգային ասպարեզում՝ թողարկելով նորությունների լայն տեսականի 30 լեզուներով և ակտիվորեն համագործակցելով ավելի քան 100 արտասահմանյան գործընկերների հետ», - նշված է Լավրովի շնորհավորական նամակում։
Նախարարը հատուկ նշել է, որ արտերկրում ռուսական լրատվամիջոցների վրա աննախադեպ ճնշման ժամանակաշրջանում «Ռոսիա սեգոդնյայի» անձնակազմը «շարունակում է համապատասխանել ազնիվ լրագրության մասնագիտական բարձր չափանիշներին»:
«Սմոլենսկի հրապարակում գնահատում են մեր բարի ընկերական հարաբերությունները։ Հույս ունենք դրանց հետագա զարգացման և ամրապնդման վրա՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի արդյունավետ տեղեկատվական ուղեկցման նպատակով»,- ընդգծել է Լավրովը։
«Մաղթում եմ ձեզ և «Ռոսիա սեգոդնյայի» բոլոր աշխատակիցներին առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ և ամենայն բարիք»:
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախումբը միավորում է ռուսալեզու տեղեկատվական ռեսուրսները ՝ ՌԻԱ Նովոստի, «Sputnik» ռադիո, ПРАЙМ, ИноСМИ, Baltnews, Украина.ру, Социальный навигатор, КОТ ու Arctic.ru. Արտերկրում այն ներկայացված է Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի միջոցով:
Մեդիախմբի հիմնական արտադրանքներից են ռուսերեն, անգլերեն, չինարեն, իսպաներեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով տեղեկատվական ժապավենները: «Ռոսիա սեգոդնյան» տեղեկատվական այն արտադրանքի խոշորագույն ռուսական արտադրողն է, որն ուղղված է միջազգային լսարանին, գործարար համայնքին, պետական կառույցներին և օգտատերերի ամենալայն շրջանակին: