Լարսը բացվեց բոլոր ավտոմեքենաների համար

Երթևեկությունն իրականացվում է միայն ձնահոսքի թունելներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով»,–նշեց Հակոբյանը։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Վերին Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակվել էր դեկտեմբերի 8–ի առավոտյան։ Երեկոյան արդեն անցակետի 2 կողմում 1500 բեռնատար էր կուտակվել։