ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատաների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բեռնատար տրանսպորտի համար»,–հայտնեց Հակոբյանը։
Նա նշեց, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը դեռևս բաց է:
Հիշեցնենք` Վերին Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակվել էր նաև դեկտեմբերի 8–ի առավոտյան։ Երեկոյան արդեն անցակետի 2 կողմում 1500 բեռնատար էր կուտակվել, սակայն դեկտեմբերի 9–ի առավոտյան միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը կրկին վերականգնվել էր: