Մամուռն ամրացնում է Չինական մեծ պատը․ գիտնականների բացահայտումը

Պատի զգալի մասը ոչ թե քարից է, այլ հողից, բայց այն դարերով չի փլվում և չի քայքայվում։ Այն պահպանում են բակտերիաներն ու մամուռը։ Դրանց արտադրած պոլիմերները կապում են հողը` այն ըստ էության վերածելով ցեմենտի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Հավանաբար Չինական մեծ պատը չի քայքայվում վրան աճած միկրոորգանիզմներից բաղկացած պաշտպանիչ շերտի հաշվին։ Նման ենթադրություն են արել չինացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են պատի առանձին հատվածները։ Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է Science Advances ամսագրում։
Պատի կառուցումը սկսվել է մ․թ․ա․ III դարում կայսրության հյուսիսային սահմանների պաշտպանության համար և տևել մի քանի դար։ Երկարությունն ավելի քան 20 հազար կմ է։ Մենք սովոր ենք պատկերացնել Չինական մեծ պատը Պեկինից քիչ հեռու գտնվող նրա ամենահայտնի հատվածներով։ Դրանք արված են քարից և աղյուսից։ Սակայն պատի զգալի հատվածը կավից է, սեղմված հողի և և մանրախիճի խառնուրդից։
Ծխելն էլ չխանգարեց. ինչպես հայկական պաշտոնական պատվիրակությունը հաղթահարեց Չինական պատը
Այդ նյութերն ինքնին, իհարկե, շատ ավելի արագ են քայքայվում, քան քարը։ Սակայն վրան բնական շերտ է հայտնվում, որը պաշտպանում է պատը տեղումներից և հողմահարությունից։ Այդ շերտի բաղկացուցիչ մասը ցիանոբակտերիաներն (որոնք ֆոտոսինթեզի են ենթարկվում) են և մամուռը։ Դրանք պոլիմերային նյութեր են արտադրում, որոնք հողի մասնիկները կապում են միմյանց` ըստ էության ցեմենտի վերածելով այն։ Նման հատկանիշներով հատկապես առանձնանում է մամուռը։
«Հնում շինարարները գիտեին, որ նյութերն են առավել կայունություն ապահովում։ Սեղմված հողը միշտ խառնում էին կավի հետ, ավազի, կրաքարի և այլ կապող նյութերի հետ։ Նման միջավայրը շատ բարեբեր է օրգանական միացությունների համար», - ասում է ուսումնասիրության համահեղինակ, Պեկինի գյուղատնտեսական համալսարանի պրոֆեսոր Բո Կսյաոն։
Գիտնականները համեմատել են տարբեր ժամանակներում կառուցած պատի տարբեր հատվածներից ստացված նմուշները վրայի առաջացած բնական շերտով և առանց դրա։ Պարզվել է, որ առաջին դեպքում նմուշները մինչև երեք անգամ ավելի ամուր են։