ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին 106,5 մլն դոլարի տանկային արկերի և դրանց սարքավորումների հնարավոր վաճառքին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է Պենտագոնի պաշտպանական համագործակցության գործակալությունը:
«Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելի կառավարությանը 120– միլիմետրանոց M830A1 արկերի և 106,5 մլն դոլար արժեքով հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին»,– ասված է հայտարարության մեջ:
Ընդ որում, նշվում է, որ Թել Ավիվը պահանջել է այդպիսի մոտ 14 հազար զինամթերք։
Նախօրեին Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին խնդրել է թույլատրել իսրայելական «Մերկավա» տանկերի համար 45 հազար արկերի վաճառքը, որոնք կօգտագործվեն Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի վրա հարձակման ժամանակ: