ԱԱԾ–ն հարցաքննել է ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. Armlur

Հրանտ Մարգարյանը ԱԱԾ է հրավիրվել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ, գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Օրերս ԱԱԾ է հրավիրվել և հարցաքննվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Տեղեկությունը հայտնում է Armlur.am–ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` նրան ԱԱԾ են հրավիրել ու հարցաքննել Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ, գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Գեղամ Մանուկյանին հարցաքննության են հրավիրել ԱԱԾ՝ քուրդ ազատամարտիկների քրգործով
Armlur.am–ին նաև հայտնի է դարձել, որ Հրանտ Մարգարյանի և Արցախի գնդապետ Նորայր Ասլյանի (կալանքի տակ է գտնվում) ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում է, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը կառերեսվեն։
Կայքը հիշեցնում է, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ևս հրավիրվել էր ՀՀ ԱԱԾ և հարցաքննվել Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Նորայր Ասլանյանը մեղադրվում է հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար։ Նա 5 ամիս է՝ կալանքի տակ է, գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: