«Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանը շրջում է Հայաստանով, վավերագրում տեղահանված արցախցիների պատմությունները: Հաղորդաշարի այս թողարկումը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ապաստանած արցախցիների մասին է:
Զրուցել է Լեռնագոգի գյուղապետ Սարգիս Մարգարյանի հետ: Պատմում է՝ Լեռնագոգում չկա մի տուն, որը վարձով տրված լինի արցախցիներին. նրանց այստեղ հարազատի նման են ընդունել: