«Աբովյան time» հաղորդաշարի հեղինակն ամփոփում է շաբաթը։
Այս պոդկաստում թեմաները 2-ն են՝ իրավիճակը, որ ստեղծվել է ՀՀ խոշոր համայնքներում՝ Ալավերդիում, Գյումրիում և այլն, և Ալիևի ու Փաշինյանի աշխատակազմերի համատեղ հայտարարությունը ձերբակալված անձանց վերադարձնելու մասին։
«Ներքին գործընթացներում գործողություններ են իրականացվում, որոնք այս կամ այն առումով միտված են ամրապնդել իշխանության դիրքերը՝ 2024-ին նախանշվող քաղաքական ինչ-որ գործընթացներին ընդառաջ»,- կարծում է պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը։
Քաղաքական վերլուծաբանը մեջբերում է կարծիքներներ, ըստ որոնց՝ նախանշվող իրադարձությունների կանխատեսումները տարբեր են՝ արտահերթ ընտրություններից մինչև հանրաքվե։
«Ոմանք պնդում են, որ լինելու են արտահերթ ընտրութուններ, ոմանք՝ լինելու է հանրաքվե՝ կապված Սահմանադրական փոփոխությունների հետ, ոմանք պնդում են, որ սա պարզապես քայլեր են, որոնք միտված են իշխանության կողմից ավելի լուրջ վերահսկողություն հաստատելուն ՏԻՄ-ում՝ այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ստորագրման գործընթացի ներքո»,- ասում է Արման Աբովյանն ու վերլուծում գործընթացները։