Տարօրինակ պայմանագիր տարօրինակ խաղաղության մասին

Sputnik
Լավ լուր։ Բաքուն խոստացել է ազատ արձակել 32 հայ զինծառայողներին, որոնք որպես ռազմագերի պահվում են Ադրբեջանում։ Փոխարենը Հայաստանը պարտավորվել է ազատել ադրբեջանցի երկու զինվորականներին։
Այսինքն, եթե ճիշտ են իրավապաշտպանների պնդումները, թե Ադրբեջանում այսօր 55 հայ է պահվում, որից 41-ը զինծառայողներ են, փոխանակումից հետո հարեւան երկրում կմնան 9 զինծառայողներ, 6 քաղաքացիական անձիք եւ Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչներ։ Որոշակի հույսեր է արթնացնում նաեւ երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությունը, որում նշված է, մեջբերեմ. «Հայաստանը և Ադրբեջանը կշարունակեն իրենց քննարկումները վստահության ամրապնդման այլ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում դրանք կենսագործելու համար, եւ կոչ են անում միջազգային հանրությանը աջակցել իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջեւ փոխադարձ վստահության կառուցմանը եւ դրական ազդեցություն կթողնեն Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում»: