Երևանցիները՝ «կարմիր գծերի» մասին

Sputnik
Երևանի իշխանությունները մտադիր են մայրաքաղաքի կենտրոնում՝ «Ա» գոտում ավելացնել «կարմիր գծերում» կայանելու վճարները։ Մայրաքաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևանում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» ավագանու որոշման նախագիծը։
Ըստ քաղաքային իշխանությունների` «կարմիր գծերի» համար տարեկան 160 000 դրամ վճար սահմանելու նպատակը Կենտրոն վարչական շրջանի փողոցները բեռնաթափելն է։ Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում հարցը կդրվի քննարկման։
«Կարմի գծերի» վճարների բարձրացման հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։