Արմավիրի Լեռնագոգ գյուղում շատ արցախցիներ են ապաստան գտել. «Մենք»

«Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանը շրջում է Հայաստանով, վավերագրում տեղահանված արցախցիների պատմությունները: Հաղորդաշարի այս թողարկումը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ապաստանած արցախցիների մասին է:
Sputnik
Աշոտ Գևորգյանը զրուցել է Լեռնագոգի գյուղապետ Սարգիս Մարգարյանի հետ: Պատմում է՝ Լեռնագոգում չկա մի տուն, որը վարձով տրված լինի արցախցիներին. նրանց այստեղ հարազատի նման են ընդունել: