ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը դեռ փակ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«500 բեռնատար ՀՀ-ից ՌԴ ուղղությամբ է սպասում ճանապարհը բացվելուն, 1000 բեռնատար էլ` հակառակ ուղղությամբ»,– նշեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դեպի Լարս տանող ճանապարհը բացվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն որոշ ժամանակ անց այն փակվեց բեռնատարների համար։