ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրներում գյուղատնտեսական ապրանքների արտադրությունն աճել է 0,5%–ով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես ԵԱՏՄ–ում մեծացել է անասնաբուծական արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը` սպանդանոցային անասուն և թռչնամիս` 2,3%–ով, կաթ` 2,9%–ով, ձու՝ 1%–ով:
Աճ է գրանցվել Ռուսաստանում, Բելառուսում և Ղրղզստանում, նվազում` Ղազախստանում։ Հայաստանի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվում։