ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին խոսել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սըր Թիմ Բարոունի հետ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Գրիգորյանը նշել է, որ հանդիպումը կայացել է Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակում։
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կարևորել են ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը՝ ընդգծելով, որ դա երկու երկրների պատրաստակամության ապացույցն է առավելագույնս իրացնելու առկա ներուժը:
Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայից առաջ Գրիգորյանը դեկտեմբերի 1–ին մեկնել էր ԱՄՆ, մի քանի հանդիպում ունեցել պաշտոնատար անձանց հետ։