ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուս ոստիկանի նկատմամբ

Ոստիկան
ԱՄՆ–ն պնդում է, որ ոստիկանը խախտել է մարդու իրավունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն վիզային պատժամիջոցներ է սահմանել մոսկվացի ոստիկան Իվան Ռյաբովի նկատմամբ: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մոսկվայի ոստիկանության աշխատակից Իվան Ռյաբովը ցուցակում է ընդգրկվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներին մասնակցելու համար», — ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Պատժամիջոցները սահմանվել են Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ, որը նշվում է դեկտեմբերի 10-ին:
Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն արտահանման սահմանափակումներ էր մտցրել Ռուսաստանից 28 կազմակերպությունների, Կիպրոսում գրանցված 4 ընկերությունների, ինչպես նաև Հայաստանում և Բելգիայում գրանցված 3–ական ընկերությունների դեմ: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև մեկական ընկերություններ Բելառուսից, ՉԺՀ-ից, Գերմանիայից, Ղազախստանից, Նիդեռլանդներից և ԱՄԷ-ից։
ՌԴ–ի և Իրանի արտգործնախարարները պատժամիջոցներին հակազդելու մասին փաստաթուղթ են ստորագրել