«Այդուհանդերձ, մեր 32 հայրենակիցների ազատությունն անչափելի արժեք է և 32-ը 2-ի դիմաց, թերևս վատ հարաբերակցություն չէ, բայց Հայաստանում այլևս ադրբեջանցի որևէ պահվող անձ չկա, իսկ Բաքվում շարունակում են մնալ դատապարտված հայեր և Արցախի նախկին ղեկավարները»․ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանը նշում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների, կալանավորված անձնաց խնդիրը վաղուց հումանիտարից վերածվել է քաղաքականի և մեր մյուս հայրենակիցներին Բաքուն կշարունակի պահել որպես պատանդ՝ առաջիկայում սպասվող սահմանազատման կամ անկլավների հարցերով բանակցություններում շահարկելու համար։
Sputnik Արմենիան զրուցել է Սիրանույշ Սահակյանի հետ։