Վերին Լարս տանող ճանապարհը բացվեց նաև բեռնատարների համար

Բեռնատարներ
Երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,– ասաց նա:
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բոլոր մեքենաների համար փակվել էր դեկտեմբերի 6–ին, այսօր կեսօրից հետո բացվել էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։