ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Արարատ Գրիգորյանն ազատվեց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնի. նոր մարզպետն արդեն նշանակվել է։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Նոր մարզպետ է նշանակվել Կոլյա Միքայելյանը, որը զբաղեցնում էր ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետի պաշտոնը։
Հիշեցնենք` Գրիգորյանը մարզպետ էր նշանակվել 2019թ. hոկտեմբերի 31-ին։