Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը

Շառլ Միշել. Արխիվային լուսանկար
Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով` այսօր գրանցված առաջընթացը առանցքային քայլ է խաղաղության համաձայնագրի ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը։ Այս մասին Միշելը գրել է X-ի իր էջում։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։
«Ուրախ ենք ողջունել ձերբակալվածների ազատ արձակումը և քաղաքական երկխոսության աննախադեպ բաց լինելը։ ...Այժմ ես առաջնորդներին կոչ եմ անում հնարավորինս շուտ ավարտել խաղաղության համաձայնագիրը»,-գրել է Միշելը։
Նա ընդգծել է, որ կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը եղել է բրյուսելյան գործընթացի հիմնական նպատակը։
«Այսօրվա առաջընթացը առանցքային քայլ է»,–շեշտել է Միշելը։
Հիշեցնենք` ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նոյեմբերի 30–ին հայտնել էր, որ Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում, այդ թվում 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։ Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարվել է առնվազն 80 անձանց (ռազմագերիներ և քաղաքացիական անձինք)։