ՌԴ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024–ի մարտի 17-ին. Դաշնության խորհրդի որոշումը

Դաշնության խորհրդի շենք
Որոշումն ուժի մեջ մտնելու պահից փաստացի տրվում է ընտրարշավի մեկնարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Դաշնության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին, համապատասխան որոշումը պալատն ընդունել է այսօրվա նիստում:
«Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից», - ասված է փաստաթղթում:
Դաշնության խորհրդի սահմանադրական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Պոլետաևն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին բացատրել էր, որ ՌԴ Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունների նշանակումը Դաշնության խորհրդի բացառիկ լիազորությունն է:
Պոլատաևն ընդգծել էր, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ պաշտոնական հրապարակման օրվանից, փաստացի տրվում է ընտրարշավի մեկնարկը։
Նախագահի ընտրությունների ժամանակ մի քանի օր քվեարկություն անցկացնելու որոշումը կայացնում է ՌԴ ԿԸՀ-ն:
Պոլետաևը նշել է, որ ընտրությունների օրը տոնական օր չի հայտարարվում։
Պուտինը 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հայտարարություն դեռ չի արել․ Պեսկով