ՌԴ դիվանագետներն ու զինվորականները Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

ՌԴ դիվանագետներն ու զինվորականները Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Արարողությունը տեղի է ունեցել «Անմեղ զոհեր, ողորմած սրտեր» հուշարձանի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռուս դիվանագետներն ու զինվորականներն այսօր Գյումրիում հարգել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։ Տեղեկությունը հայտնել են Երևանում Ռուսական տան («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության) մամուլի ծառայությունից:
Արարողությունը տեղի է ունեցել «Անմեղ զոհեր, ողորմած սրտեր» հուշարձանի մոտ։ Ծաղիկներ են խոնարհել նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ռուսական 102-րդ ռազմաբազայի, Լենինականի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները և Ռուսական տան աշխատակիցները։
ՌԴ դիվանագետներն ու զինվորականները Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Նշվում է, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» թիմը նաև այցելել է հուշահամալիր՝ ի հիշատակ ավիավթարի հետևանքով զոհված Իլ-76-ի անձնակազմի:
1989 թվականի հոկտեմբերի 20-ին Ուլյանովսկից չվերթը Լենինականի վերականգնման աշխատանքների համար նախատեսված շինանյութեր և սարքավորումներ էր հասցնում։ Բարձրաչափերի սխալի պատճառով ինքնաթիռը բախվել էր Մարալիկ քաղաքի մոտակա սարերին։
ՌԴ դիվանագետներն ու զինվորականները Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հավելենք, որ առավոտյան 11:41 րոպեին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն էին ծաղիկներ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ու 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Արարողությանը հանրապետական իշխանությունների ներկայացուցիչներից ոչ ոք չի եղել։
Նշենք, որ երկրաշարժից 35 տարի անց Գյումրիում դեռ մոտ 2600 տնակ կա։
Առավոտյան մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն էին ծաղիկներ դրել հուշակոթողին