Պուտինը ԱՄԷ նախագահին նվիրել է նրա դիմանկարը. ի՞նչ նվեր է ստացել ՌԴ նախագահը

Ռուսաստանի և ԱՄԷ–ի նախագահները
Պուտինը դեկտեմբերի 6-ին այցելել է ԱՄԷ ու Սաուդյան Արաբիա և բանակցություններ վարել պետությունների ղեկավարների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանին նրա դիմանկար է նվիրել: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ ՌԴ նախագահի՝ ԱՄԷ կատարած այցի ժամանակ տեղի է ունեցել նվերների արարողակարգային փոխանակում:
«Պուտինը նկար է նվիրել, որում պատկերված է նախագահ Նահյանը, իսկ ՌԴ նախագահին խճանկար են նվիրել», - հստակեցրել է Կրեմլի ներկայացուցիչը:
ՌԴ նախագահը ԱՄԷ-ից մեկնել է Սաուդյան Արաբիա։ Պեսկովը նշել է, որ այդ այցն աշխատանքային է, այդ պատճառով նվերների փոխանակում չի եղել։
Հիշեցնենք` Պուտինը երեկ մեկնել է ԱՄԷ և բանակցել Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահայանի հետ։
ԱՄԷ-ն արաբական աշխարհում Ռուսաստանի գլխավոր առևտրային գործընկերն է. Պուտին