Լավագույն ցուցանիշը. միայն նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

2023 թ–ի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 2,2 մլն զբոսաշրջիկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Միայն այս տարվա նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
«2023թ նոյեմբերին մեր երկիր այցելած 150 հազար զբոսաշրջիկների թիվը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2022 թ–ի նոյեմբերին ՀՀ է այցելել 145 հազար զբոսաշրջիկ, 2019 թ–ին` 140 հազար:
2023 թ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 2,2 մլն զբոսաշրջիկ. 2022 թ համեմատ այս թիվն աճել է 42 %–ով:
20–30 հազար հնդիկ աշխատանքային միգրանտ կա ՀՀ–ում. զբոսաշրջիկներ քիչ են գալիս. Քերոբյան