ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսի անցակետը բացվել է, բայց միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով»,– հայտնել է նա։
Բեռնատարների համար ճանապարհը դեռևս մնում է փակ:
Հիշեցնենք` Վերին Լարսի անցակետը բոլոր մեքենաների համար փակվել էր դեկտեմբերի 6–ին։