Բրյանսկի վարժարանում կրակոցներ են հնչել. զոհեր ու վիրավորներ կան

Բրյանսկ
Դպրոցականներին տուն են ուղարկել, ոստիկանները շրջափակել են շենքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Բրյանսկի վարժարանում հնչած կրակոցների հետևանքով 2 մարդ է մահացել, 4-ը՝ տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքային վարչակազմին:
«Այսօր` ժամը 9.15-ին, քաղաքային դիսպետչերական ծառայությունն ահազանգ է ստացել Բեժիցկի շրջանի թիվ 5 վարժարանում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին։ Նախնական տեղեկություններով՝ 8-րդ դասարանցի աղջիկը զենքը դպրոց է տարել և կրակ բացել։ Այս պահին հայտնի է չորս տուժածի և երկու զոհի մասին։ Հնարավոր է՝ զոհերից մեկը հենց աղջիկն է, որն ինքնասպան է եղել», - գրված է վարչակազմը տելեգրամյան ալիքում։
Ականատեսները հայտնել են, որ 8–րդ դասարանցի աղջիկը դասի ժամանակ կրակ է բացել համադասարանցիների վրա։ Նա կարողացել է դպրոց տանել հոր զենքը։ Դասասենյակ է մտել, երբ դասն արդեն սկսված է եղել։
Դպրոցականները պատմել են, որ կրակոցները լսելուց հետո անմիջապես փակվել են դասասենյակներում, հանդերձարաններում և զուգարաններում, ինչպես ուսուցիչներն են սովորեցրել:
Ավելի ուշ Ռուսաստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ կրակողն ինքնասպան է եղել ։
Աշակերտները մեծահասակների ուղեկցությամբ ուղարկվել են տուն: Ոստիկանները շրջափակել են շենքը։