Հակոբ Սերոբյանն ամառային օլիմպիական խաղերի մրցավար է նշանակվել

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն արդեն 4-րդ անգամ է որպես մրցավար հանդես գալիս օլիմպիական խաղերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշանակվել է 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի մրցավար: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Սերոբյանը մրցավար է եղել նաև 2012, 2016, 2020 թվականների օլիմպիական խաղերում։
Նշենք, որ ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում։
Հայաստանի 10 ծանրորդ մասնակցում է Դոհայում մեկնարկած ծանրամարտի Գրան Պրի մրցաշարին