Հայկական կողմը համաձայնել է Վաշինգտոնում հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանն ընդունել է Լուիս Բոնոյին
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը դրական է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
Արարատ Միրզոյանն ընդունել է Լուիս Բոնոյին
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի:
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ կողմերի մոտեցումները։
Հիշեցնենք` Բաքուն հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը։