Հայաստանի որոշ հատվածներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր

Մառախլապատ ճանապարհ
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի որոշ հատվածներ մառախուղով են պատվել։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Ժամը 09։00-ի դրությամբ Մասիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սիսիանի՝ Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր»,– ասված է հաղորդագրությունում։
Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է գալիս։
Արթիկ-Ալագյազ հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում