Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկը կմասնակցի ՈւԵՖԱ Ռեգիոնների գավաթին

Մրցաշարը կկայանա 2024 թ.–ի մայիսին Ալբանիայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկը կմասնակցի ՈւԵՖԱ Ռեգիոնների գավաթին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆերդերացիան։
Թե որ ակումբը կմասնակցի մրցույթին, դեռ հայտնի չէ, բայց պարզ է, որ այդ թիմը կմրցի Էստոնիայի և Ալբանիայի թիմերի հետ։
Այսօր կայացել է ՈւԵՖԱ Ռեգիոնների գավաթի նախնական և որակավորման փուլերի վիճակահանությունը:
«Հայաստանը, որպես ցածր վարկանիշ ունեցող երկիր, ընդգրկված էր նախնական փուլի մասնակիցների շարքում: Վիճակահանության արդյունքում Հայաստանի թիմը ընդգրկվեց նախնական փուլի A խմբում»,– ասված է հաղորդագրությունում։
Նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանը որակավորման փուլում կընդգրկվի 5-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն Չեխիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Շոտլանդիայի թիմերը:
Մրցաշարը կկայանա 2024 թ.–ի մայիսին Ալբանիայում:
ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Հայաստանի հավաքականի մարզչի և ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ
ՈւԵՖԱ Ռեգիոնների գավաթը մրցաշար է, որին մասնակցում են ՈւԵՖԱ–ի անդամ ասոցիացիաների տարբեր մարզեր ներկայացնող սիրողական թիմեր: Հայաստանը կմասնակցի այս մրցաշարին 2010/2011 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ: