Երևանյան տներից մեկի ինքնաշեն վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել

Փրկարար ծառայության աշխատակից
26-ամյա քաղաքացու դին ինքնաշեն վերելակի հորանից դուրս են բերել փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող սեփական տներից մեկի վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 6-ին` ժամը 23։01-ին, ահազանգ է ստացել, որ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարները տան ինքնաշեն վերելակի և երկաթե կառուցատարրերի միջակայքից դուրս են բերել Լ․ Շ․-ի (ծնված 1997 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
Երևանյան բնակարաններից մեկում ամուսինների դիեր են հայտնաբերվել