Դեկտեմբերի 12–ին Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 12–ին` ժամը 11:00–ին, տեղի կունենա ՀՀ ԱԺ արտահերթ նիստ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
«Օրակարգում ներառված հարցերը գտնվում են Ազգային ժողովում շրջանառության փուլում։ Օրակարգային երկու հարց չէին կարող ներառվել դեկտեմբերի 5–ից գումարվող հերթական նիստերի օրակարգ, ուստի նախագծերի քննարկման և ընդունման հրատապությունը հաշվի առնելով, առաջարկվում է դրանք քննարկել արտահերթ ընթացակարգով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Դեկտեմբերի 12–ի արտահերթ նիստի օրակարգային հարցերից է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Առաջարկվում է նախագծի քննարկումը և առաջին ընթերցմամբ ընդունումը կազմակերպել 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:
ԱԺ–ն հաստատեց Արցախից բռնի տեղահանվածների կենսաթոշակների տրամադրման կարգը