Ազատ առևտրի համաձայնագիրը կընդլայնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցությունը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ Մոսկվայում
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումը նախատեսված է դեկտեմբերի վերջին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի համագործակցության ընդլայնման համար։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ։
2019 թվականի հոկտեմբերին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը (սահմանափակ քանակությամբ ապրանքների մաքսատուրքերի նվազեցում): Դրանից հետո բանակցություններ են սկսվել մշտական հիմունքներով համաձայնագրի կնքման շուրջ։ Կողմերն ավարտել են առարկայական քննարկումները և վերջնական տեսքի են բերում ապագա փաստաթղթի մանրամասները։