Մեր երկրում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաները, ցավոք, շատ են։ Շատ են նաև խնդիրները, որոնց բախվում են նրանք ու հարազատները` ներառական կրթությունից մինչև թեքահարթակներ ու հատուկ կայանատեղիներ, բուժհաստատություններից օգտվելու և դեղորայք ստանալու բարդություններ։
Այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծմանը աջակցելու նպատակով Հայաստանում ստեղծվել է «Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
Ասոցիացիայի նպատակների, խնդիրների և ծրագրերի մասին դեկտեմբերի 8-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն.
Ծնողական փոխօգնության խմբի համակարգող Անժելա Աղաջանյանը,
Ռազմավարական խմբի համակարգող Հասմիկ Թահմազյանը,
Հանրային կապերի պատասխանատու Մելեա Միլիտոսյանը։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։