ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել Մինսկում 2024 թվականի երկրորդ եռամսյակում։ Տեղեկությունը հայտնել է միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, Բելառուսի պաշտպանության նախարարի օգնական Վալերի Ռևենկոն։
«Տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի պատվիրակության աշխատանքային հանդիպումը ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար գեներալ-մայոր Յուրի Դաշկինի հետ», - գրել է նա X սոցիալական ցանցում:
Ռևենկոն ավելացրել է, որ «հաստատվել է ԱՊՀ շրջանակում համագործակցության գծով միջոցառումների ամբողջ ցանկի անցկացումը, ինչպես նաև առաջարկվել է ԱՊՀ ՊՆԽ-ի անցկացումը 2024 թվականի երկրորդ եռամսյակում Մինսկում»: