«Իշխող կուսակցությունը ուզում է զավթել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»․ Մինասյան

ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար ընտրություններ են․ մթնոլորտը թեժ է։
Sputnik
Ազգային Ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշել է, որ Հայկուհի Հարությունյանն ապաքաղաքական է և նախորդ 4 տարիներին փոորձել է կայացնել մի ինստիտուտ, որն իշխող կուսակցությունը՝ Արծվիկ Մինասյանի ձևակորպմամբ՝ փորձում է զավթել։
Պատգամավորը նաև մեջբերել է հանձնաժողովի մի քանի որոշումներ, որոնք կայացվել են Քաղպայմանագրի ներկայացուցիչների նկատմամբ։
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածուները երկուսն են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրվել են: