«Հիասթափված եմ խորապես»․ ՔՊ-ական պատգամավորը՝ Հայկուհի Հարությունյանի թեկնածության մասին

Sputnik
Ազգային Ժողովում բուռն քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ ընտրելու հարցը։
Թեկնածուները երկուսն են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրվել են: Հայկուհի Հարությունի թեկնածության շուրջ իշխող մեծամասնության ելույթները խիստ քննադատական են, նույնիսկ կարելի է ասել՝ թիրախավորված։
ՔՊ-ականները մեկը մյուսին հերթ չտալով քննադատում են կոռուպցիայի դեպ պայքարում Հարությունյանի գործողությունները, և այն, որ փակ հանդիպումներում քննարկված հարցերի վերաբերյալ հաճախ հրապարակումներ են հայտնվում մամուլում։