Այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ ռուսական կողմը շանս ունի ցույց տալու, որ հավատարիմ է իր սկզբունքներին և ստորագրած փաստաթղթերին:
«Դա ոչ մի ձևով չի ազդելու ՀՀ որոշման վրա` ապահովել ՀՀ–ի անվտանգությունը։ եթե պարտավորությունները չեն կատարվում, իսկ դա փաստ է, ՀՀ–ն միանշանակ պետք է պաշտպանի իր շահերը»,– ասաց նա։
Ավելի վաղ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանին դատի չի տա զենք չմատակարարելու պատճառով։