Sputnik Արմենիան զրուցել է դուդուկահար՝ կրտսեր Ջիվան Գասպարյանի հետ։ Նա բնութագրել է աշխարհահռչակ պապին, հիշել է այն օրը, երբ առաջին անգամ վերցրեց դուդուկը։
Կրտսեր Ջիվան Գասպարյանը պատմել է, թե ինչպես 17 տարեկանում դեղագործի մասնագիտությունը զիջեց դուդուկին, խոստովանել, որ հայտնի պապի անուն-ազգանունը բնավ չեն ապահովագրել նրան ստեղծագործական դժվարություններից, վերհիշել է պապի հետ հյուրախաղերը Ստամբուլում, ինչպես էին թուրքերը երկրպագում Ջիվան Գասպարյան ավագին։
Կրտսեր Գասպարյանը նաև ծիրանափողի տարածման մասին է խոսել․ դուդուկն այսօր դադարել է տխրության սիմվոլ լինել, այն հնչում է նաև յոգայում, սպա-կենտրեններում, մեդիտացիայի ժամանակ։
Հաղորդման տեսանյութը՝ ՖԲ-ում