Հին շենքերը նախագծվել են 7-8 բալի հաշվարկով, այսօր վտանգը գնահատավում է 9 բալ․ սեյսմոլոգ

Ամեն տարի դեկտեմբերի 7-ին կամ մեր տարածաշրջանում տեղի ունցած հերթական երկրաշարժի ժամանակ ակտիվանում են խոսակցությունները սեյսմակայուն շինարարության մասին։
Sputnik
Նոր կառուցվող շենքերը, եթե իհարկե կառուցվում են ըստ նորմատիվների, պետք է որ ամուր լինեն, բայց Հայաստանի խոշոր քաղաքներում ու մասնավորապես Երևանում, բնակֆոնդը կառուցվել է հիմնականում խորհրդային տարիներին։
Խրուշչովյան տարիներին կառուցած բազմահարկ, բազմաբնակարան շենքերն օրինակ նախագծվել են 7-8 բալի հաշվարկով, մինչդեռ այսօր վտանգը գնահատավում է 9 բալ։ Թեմայի վերաբերյալ Sputnik Արմենիայի ռադիոեթերում խոսել է Գիտությունների Ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը։