Լուրեր

Sputnik
▪️ Դեկտեմբերի 7-ը Հայաստանում Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրն է. այն աշխատանքային է: 35 տարի առաջ, մեր երկրի հյուսիսը ցնցվեց ավերիչ երկրաշարժից։ Ժամը 11:41-ին տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժը՝ էպիկենտրոնում մոտ 10 բալ ուժգնությամբ: Ավերվեց 21 քաղաք և 324 գյուղ, ոչնչացվեցին Սպիտակն ու հարակից գյուղերը, քանդվեց Գյումրիի 80 տոկոսը, մեծ վնաս կրեց նաև Վանաձորը: Աղետն ընդգրկեց մեր երկրի տարածքի մոտ 40%-ը: Առավելապես տուժեցին Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը, զոհվեց 25 հազար մարդ, ավելի քան 500 հազարը մնացին անօթևան։
▪️ Լարսը կրկին փակվել է բոլոր մեքենաների համար։ Կոբի-Գուդաուրի հատվածում ձնաբքի հետևանքով առաջացած բարձր վտանգի պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
▪️ Իրանը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար։ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը Թեհրանում հանդիպել է ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարի հետ։ Պայմանավորվել են ստորագրել գործակցության հուշագիր։
▪️ «Ռոստելեկոմի» դուստր ընկերության` «ՋիԷնՍի-ԱԼՖԱ»-ի նոր տվյալների կենտրոնը նախատեսվում է գործարկել գարնանը։ Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է տվյալների կենտրոնի կառուցմանն ու զարգացման ծրագրերին, որոնք հիմնականում վերաբերում են թվային ծառայություններին, Երևանում ցանցի ընդլայնմանը, ինտերնետի թողունակության ավելացմանն ու սարքերի թարմացմանը, հեռուստահարթակի փոփոխությանը։ Տվյալների կենտրոնի կառուցման համար նախատեսվում է կատարել 13 մլրդ դրամի ներդրում։
▪️ Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ։ Արմեն Գրիգորյանը Յուրի Կիմին է ներկայացրել կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ու տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը: Վաղը Արմեն Գրիգորյանը կլինի Լոնդոնում։
▪️ Հայաստանը շարունակելու է ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը Գանայում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հավաքին։
▪️ Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարված տարեկան 12.000 դրամ կայանման վճարը գործելու է միայն այս տարվա դեկտեմբերի ընթացքում։ Հաջորդ տարվա համար ավտոկայանատեղերի դրույքաչափերը սահմանվելու են Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում:
▪️ Միացյալ Նահանգների գնահատմամբ մեծ է ռիսկը, որ Ուկրաինան առանց ամերիկյան օգնության կպարտվի: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։ Ավելի վաղ նախագահ Բայդենը 106 միլիարդ դոլար էր խնդրել Իսրայելին և Ուկրաինային օգնելու համար, սակայն Կոնգրեսում միանշանակ աջակցություն չէր ստացել: Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունը հանրապետականներ են, քվեարկել է միայն Իսրայելին օգնություն հատկացնելու օգտին, սակայն Սենատը, որը վերահսկում են դեմոկրատները, արգելափակել է նախաձեռնությունը:
▪️ Սպիտակ տան խոսնակի ռեկորդային կարճ ասուլիսը։ Կարին Ժան-Պիերը ասուլիսը սկսել և ավարտել է 10 վայրկյանում: Նա մտել է սրահ և լրագրողներին ասել, որ շատ արագ կավարտի ասուլիսը, եթե նրանք քաղաքավարի չվարվեն։ Մի լրագրող ճշտել է՝ կարող է արդյոք հարցնել Աֆրիյաի մասին։ Սրան ի պատասխան Կարին Ժան-Պիերը հայարարել է, որ ասուլիսն ավարտված է։
▪️ Լենֆիլմը կինոդրամա է նկարահանում Հայաստանում։ Ռեժիսոր Դարյա Պոլտորացկայայի ֆիլմի սյուժեի հիմքում հայ-ռուսական ընտանիքի պատմություն է։ Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2025 թվականին։
▪️ Երևանում կանձրևի։ Տեղումներ են սպասվում նաև շաբաթ և կիրակի։ Գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Տեղումներ չեն սպասվում վաղը և դեկտեմբերի 9-ի գիշերը։